Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի պնդումը

ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի պնդումը
11.10.2020 | 20:15

Հայկական կողմը ադրբեջանական գյուղերին հարվածներ չի հասցնում՝ ասել է ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը գնդակոծում է ադրբեջանական գյուղերը: «Այդպիսի բան չկա, հայկական կողմը պահում է հրադադարի պահպանման ռեժիմը»,- ասաց Ստեփանյանը:

Դիտվել է՝ 2496

Մեկնաբանություններ